Category Menu

Մեր մասին

Ծանոթություն Pars Hilal Caspian

<<Փարս Հիլալ Կասպիական>> ընկերությունը 2021թ․ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունից ստացել է պաշտոնական թույլտվություն հիմնադրելու և գործարկելու իրանական բիզնես կենտրոն Հայաստանում։ Բիզնես կենտրոնը պատրաստ է շահագործման և զբաղեցնում է ավելի քան 18,000 քմ։ Այն տեղակայված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող աշխույժ գոտիներից մեկում՝ Երևան-Սևան մայրուղուն հարակից հատվածում:

18,000 քմ ընդհանուր մակերեսով արդյունաբերական տարածքում առանձնացված են 107 տաղավարներ, 33 մետրից մինչև 146 մետր չափսերով, ունի կոնֆերանս սրահ, բիզնես հանդիպումների առանձնացված սենյակ, միջոցառումների սրահ, նաև տարածքներ, որոնք կարող են ծառայել որպես գովազդային հարթակ։ Առկա է նաև բաց տարածք, որը հարմար է միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների անցկացման համար: Կենտրոնում տեղակայված են ներկայացուցիչներ ազգային, դեղագործական, առողջապահական, կոսմետիկայի, սննդի, լաբորատոր սարքավորումների, բժշկական, արդյունաբերական և գյուղատնտեսական արդյունաբերության, ինչպես նաև շինարարական ոլորտներից։

Փարս Հիլալ Կասպիան ընկերության նպատակները

Հայաստանում իրանական բիզնես կենտրոնի ստեղծման նպատակը շուկայի իրավիճակին տիրապետելը, առևտրային հնարավորությունները բացահայտելն ու գործարարներին ներկայացնելն է, ինչպես նաև Հայաստանում իրանական ընկերություններին աջակցելը: Հայկական շուկա մուտք գործելու գլխավոր նպատակներից մեկն էլ Եվրասիական շուկայի նվաճումն է: Իրանի գործարարները կարող են Հայաստանի միջոցով մուտք գործել ԵԱՏՄ շուկա և օգտվել այնպիսի առավելություններից, ինչպիսիք են․

 

Իրանի տարանցիկ բեռնափոխադրման կարողությունից օգտվելն ու Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրասիական միության անդամ երկրներ բեռների տեղափոխումը՝ ապահովելով ակտիվություն հյուսիս-հարավ միջանցքում

 

Բանկային փոխանցումների խնդրի լուծումը հաշվանցման եղանակով

 

Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների հիմնումը տնտեսության տարբեր ոլորտներում

 

Իրանի արտահանման պորտֆելում գիտելիքահեն ապրանքների ավելացումը

 

Զբոսաշրջային և բժշկական հիմնարկությունների ստեծումը՝ զբոսաշրջային ոլորտի զարգացմանը զուգընթաց

 

Համատեղ արդյունաբերական համալիրների կառուցումը

 

Տարատեսակ արտադրական հոսքագծերի ստեղծումը

 

Ապրանքափոխանակումը Հայաստանի, Իրանի և արաբական երկրների միջև Սվոփ առևտրային ֆինանսական փոխանակային գործիքի կիրառմամբ

 

Ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցումը

 

Փարս Հիլալ Կասպիական ընկերության հոգաբարձուների մեկ այլ նպատակն է Հայաստանում իրանական բիզնես կենտրոն հիմնումը